Թանգարանի շենքի վիճակը

Թանգարանի շենքը սկզբում նախատեսված է եղել այլ նպատակի համար /մանկական զվարճությունների վայրի/ և միայն շինարարության ավարտից հետո է վերակազմավորվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի: Այդ իսկ պատճառով թանգարանի շենքը չունի անհրաժեշտ ֆոնդապահոցներ և աշխատասենյակներ: Այն ունեցել է հարթ տանիք և տանիքապատվել է 2007-2008թթ ընթացքում: Անձրևաջրերի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել շենքի բոլոր ներքին կոմունիկացիաները, վնասվել են հավաքածուները, չունի ջեռուցման և օդափոխության համակարգ: Ներկայումս շենքը գտնվում է վթարային իրավիճակում և հիմնանորոգման կարիք է զգում: