Համագործակցություն և կապեր

Թանգարան են այցելում բոլոր տարիքի,  նախասիրությունների և զբաղմունքի տեր մարդիկ: Թանգարանը մշտական կապի մեջ է և համագործակցում է այլ թանգարանների, մարզային և քաղաքային մշակույթի բաժինների, ռուսական համայնքի,  հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների, թանգարանով հետաքրքրվող անհատ անձանց հետ: Սերտ կապեր են ստեղծվել նաև տարածաշրջանի ուսումնական հաստատությունների հետ: Քաղաքի և տարածաշրջանի դպրոցականների համար կազմակերպվում են բաց, ինչպես նաև թեմատիկ դաս-էքսկուրսիաներ, համատեղ այցելություններ  և արշավներ պատմական վայրեր: Թանգարանային միջոցառումները մշտապես լուսաբանվում են <<Կոտայք>>մարզային թերթի, <<Աբովյան>>և <<Նարեկ>>հեռուստաընկերությունների միջոցով:

 


Սեմինարներ, հանդիպումներ և գիտաժողովներ

Պարբերաբար թանգարանում կազմակերպվում են տարաբնույթ  սեմինարներ, հանդիպումներ, դասախոսություններ և գիտաժողովներ՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության,թանգարանային գործի, մշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանման վերաբերյալ:

Այլ գործունեություն

Համագործակցելով տարածաշրջանի և Աբովյան քաղաքի ուսումնական հաստատությունների /մանկապարտեզներ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր և այլն/  հետ թանգարանը համատեղ կազմակերպում է միջոցառումներ, որոնք կրում են <<Ճանաչիր քո հայրենիքը>>խորագիրը: Հանգստյան և տոնական օրերին արշավներ և  էքսկուրսիաներ են կազմակերպվում պատմական և տեսարժան վայրեր, մասնակիցները  ծանոթանում են նրանց պատմությանը, իրենց ավանդը ներդնում  մշակութային արժեքները և նրանց տարածքները մաքուր և անաղարտ պահպանելու գործին  /Գառնի - Գեղարդ, Բջնի, Կեչառիս, Պողոս - Պետրոս և այլն/: Պարբերաբար կազմակերպվում են նաև ավանդական դարձած մի շարք հետիոտն արշավներ, որոնք աստիճանաբար հանրապետական բնույթ են կրում՝ <<Հին ամանորը Հատիսի գագաթին>>/հունվարի 13/, <<Եռագույնը Աժդահակի գագաթին>>/ հուլիսի 5, սահմանադրության օր/, <<Եռագույնը ՀՀ ամենաբարձր՝ Արագածի գագաթին>>/սեպտեմբերի 21, անկախության օր/ և այլն: