Ցուցահանդեսներ եվ միջոցառումներ

<<Թանգարանից դուրս>> կրթական ծրագիրը 2018թ. հոկտեմբերի 9-ին հերթական հանդիպումն ունեցավ Ակունք համայնքի մանկավարժական կոլեկտիվի և դպրոցականների հետ: Ծրագիրը կազմված էր երկու մասից. առաջին մասը նվիրված էր անկախության տոնին, երկրորդը՝ Երևանի 2800-ամյակին:
Թանգարանի ավագ գիտաշխատող Լ.Թադևոսյանը հանգամանալից ներկայացրեց <<Անկախության ճանապարհը>>՝ 1988-91թթ.: Այս յուրօրինակ դասը ուղեկցվում էր համապատասխան տեսանյութերով: Հարցեր էին ուղղվում նաև աշակերտներին, ովքեր իրենց գիտելիքներով  կիսվում էին տվյալ թեմայի շուրջ: ՈՒշադրության էր արժանի այն, որ մասնակից աշակերտները խմբով կատարեցին ՀՀ օրհներգը: Ծրագրի երկրորդ մասը նվիրված էր քաղաքամայր Երևանի 2800 ամյակին, որի ընթացքում ցուցադրվեցին մայրաքաղաքի հին ու նոր լուսանկարները:

      

      
   
2018թ. հունիսի 13- օգոստոսի 31-ը Խաչատուր Աբովյանի տուն- թանգարանում ներկայացվեց <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>> ՊՈԱԿ շրջիկ ցուցահանդեսը: Ներկայացվեց նաև խորհրդային և ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններ, որոնք արտահայտում են երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները՝ ներկայացնելով պատմական կարևոր դրվագներ: 
  
2018թ. մայիսի 18-ին <<Թանգարանից դուրս>> կրթական ծրագրի շրջանակներում <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>>-ը Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց <<Մայիսյան հերոսամարտեր>> թեմայով կրթական միջոցառում: Մասնակցում էին 6-րդ դասարանի աշակերտներն ու դպրոցի մանկավարժները: <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>>-ի ավագ գիտաշխատող Լ.Թադևոսյանի կողմից ներկայացվող նյութը ուղեկցվում էր վավերագրական լուսանկարների և ֆիլմերի ցուցադրությամբ:
Միջոցառումը նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

      

      
Սիրելի հայրենակիցներ,  այս տարի մայիսի 18-ին նշվում է թանգարանների միջազգային օրը, իսկ 19-ին՝ <<Թանգարանային գիշեր>>  ծրագիրը, որին մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր թանգարանները՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: 
Քանի որ <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>>-ը գտնվում է վերանորոգման մեջ, ուստի այս տարի թանգարանը չի մասնակցի նշված  միջոցառումներին: 
   
2018թ. մարտի 27-ին ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ը կազմակերպեց «աթոռ» ցուցահանդես-իլյուստրացիան։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Աբովյան քաղաքի քաղաքապետարանի երկրորդ հարկում: Ցուցադրված են ֆրանսերեն լեզվով արխիվային փաստաթղթեր, որտեղ երևում են 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին հայերին հուզող կարևոր հարցեր:
Փաստաթղթերը
ներկայացված են կոլաժային ձևով՝ 4 աթոռների վրա:Աթոռներից յուրաքանչյուրը ներկայացնում է 1 փաստաթուղթ՝ շրջապատված խորհրդանշական առարկաներով, որոնք անուղղակի կերպով կապված են փաստաթղթի բովանդակության հետ: Ցուցադրությունը կշարունակվի մինչև ապրիլի 10-ը:



2018թ. հունվարի 25-ին Կոտայքի մարզի, Կոտայք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կրթական ծրագիր-ակցիա «Թանգարանից դուրս» խորագրով: Ծրագրին մասնակցում էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն ու մանկավարժները: Կրթական ծրագիր-ակցիայի թեմաներն էին «1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը և Երևանի բերդի գրավում»-ը, «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին»:
Կրթական ծրագիր-ակցիայի նպատակն էր աշակերտների մոտ առաջացնել հայրենասիրության ոգու դաստիարակում, հայ և ռուս ժողովուրդների դարավոր պատմության իմացություն և հետաքրքրություն թանգարանների նկատմամբ:
Կրթական ծրագիր-ակցիան նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին և արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 190-ամյակին:



2017թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքի համայնքային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ի հիմնադրման 35-ամյակին: Միջոցառմանը ներկա էին թանգարանի հիմնադիր տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Սամվել Սևադան, թանգարանի նախկին աշխատակիցներ, թանգարանի հին ու նոր բարեկամներ, ուսանողներ, դպրոցականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
  
 

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ը «Արի թանգարան» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2017թ. նոյեմբերի 23-ին կազմակերպեց կրթական ծրագիր «Թանգարան ապագայի» թեմայով: Կրթական ծրագրին մասնակցում էին Աբովյան քաղաքի կրթահամալիրի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները:


2017 թվականի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի միասնության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի Ա.Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները:
Նրանք մասնակցեցին «Բարեկամություն և հաղորդակցություն» կրթական ծրագիր-ակցիային, որը գիտելիքներ և ուշադրության մի յուրօրինակ փորձություն էր նրանց համար:
Վերջում թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրի և պատվոգրի: Կրթական ծրագիրը ավարտվեց հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտական կատարումներով:



2017 թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Հայաստանում և Արցախում անցկացվող «Ժառանգությունը և բնությունը» խորագրով եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում կազմակերպվեցին ցուցահանդես, դասախոսություն, ծառատունկ և կրթական ծրագիր-ակցիա «Բնությունը և երեխաները» խորագրով, որոնք մշակութային ժառանգության համատեքստում մեզ առավելագույնս մոտեցնելու են բնությանը:
Ցուցադրված աշխատանքների շուրջ տեղի ունեցավ քննարկում-դասախոսություն՝ երիտասարդ արվեստագետ Լ.Սեդրակյանի մասնակցությամբ:
Աբովյան քաղաքի հոգևոր մշակութային կենտրոնի հետ համատեղ՝ «Բնությունը և երեխաները» խորագրով կազմակերպվեց կրթական ծրագիր-ակցիա:
Հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի՝ թանգարանի հարակից տարածքում կազմակերպվեց ծառատունկ՝ թանգարանի աշխատակիցների և կամավորների մասնակցությամբ:



2017թ. սեպտեմբերի 20-ին «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին։
Միջոցառման ընթացքում հայրենասիրական կատարումներով ելույթ ունեցան «Էրզրում» համույթի երգիչները։
Երիտասարդ արվեստագետ Լ. Սեդրակյանը ներկայացրեց իր ստեղծագործական ճանապարհն ու «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում ցուցադրված գեղանկարչական և կոլաժային աշխատանքները, որի ցուցադրությունը նվիրում է ՀՀ անկախության 26 և թանգարանի հիմնադրման 35-ամյակներին։



2017թ. Հուլիսի 14-ին ժ. 15:00 «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ մեծ ծովանկարիչ Հ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Հադիսավոր մասից հետո տեղի ունեցավ ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են Աբովյան քաղաքի Սբ.Ստեփանոս հոգևոր մշակութային կենտրոնի սաների գեղանկարչական աշխատանքները՝ նվիրված մեծ ծովանկարչի 200 ամյակին: Տեղի ունեցավ ծաղկե զամբյուղի տեղադրում Հ.Այվազովսկու արձանի մոտ:
Միջոցառումը նվիրվում է «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ի 35 ամյակին նվիրված միջոցառումների շարքին:



«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Աբովյան քաղաքի էստրադային և ջազային ստուդիայի հետ համատեղ, հունիսի 24-ին թանգարանում կայացավ համերգ-միջոցառում:



2017թ. հունիսի 10-ին «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում նշվեց «Ռուսաստանի օր»-ը: Այս տոնը նշվում է 1992թ. և համարվում է Ռուսաստանի ամենաերիտասարդ տոներից մեկը, որը խորհրդանշում է Ռուսաստանի անկախության օրը: Կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին նաև Աբովյան քաղաքի էստրադային և ջազային ստուդիայի սաները՝ ներկայացնելով հայկական ու ռուսական երգեր և գործիքային կատարումներ:



2017թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ի հարակից տարածքում կազմակերպվեց գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Աբովյան քաղաքի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաների աշխատանքները:



2017թ. մայիսի 20-ին «թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում կազմակերպվեց «Հնչյուններ և գույներ» խորագրով կրթական ծրագիր ակցիա՝ Աբովյան քաղաքի պետական քոլեջի և Ս.Ստեփանոս հոգևոր մշակութային կենտրոնի հետ համատեղ:



2017թ. մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում տեղի ունեցավ «Ցավոտ պատմություններ» թեմայի քննարկում՝ Աբովյան քաղաքի մտավորականների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՊՆ Քանաքեռի կայազորի գնդի սպաներն ու զինվորները, Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձանների բաժնի աշխատակիցները, Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցներն ու սաները և այլոք:
Թեմայի քննարկումից հետո բացվեց Թերեզա Շամամյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր «Ցավոտ պատմությունների»-ի մի շարք:



2017թ. ապրիլի 22-30-ը մեծ եղեռնի հիշատակին նվիրված՝ <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>>-ում կազմակերպվեց նկարիչ-մանկավարժ Անահիտ Պողոսյանի լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացվեց արվեստագետի 15 աշխատանքներ, որոնք ստեղծվել էին տարբեր տարիների ընթացքում՝ ներկայացնելով հայրենի բնության գողտրիկ անկյունները:


2017թ. ապրիլի 18-23-ը ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>>-ում ցուցադրվեց 1903-1916թթ. հայ հասարակական-քաղաքական իրադարձությունները ներկայացնող պատմական արխիվային փաստաթղթեր՝  ֆրանսերեն լեզվով:
Ցուցադրված նյութերի շարքում էին Կ.Պոլսի, Երուսաղեմի պատրիարքների և եպիսկոպոսների դիմումը Նիկոլայ 2-րդ ցարին /1903թ./, գրագրություններ և նամակներ՝ հայ ականավոր հասարակական գործիչ, հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր նախագահ՝ Պողոս Նուբարի կողմից և այլն:


2017թ. ապրիլի 11-ին «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ը Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց ցուցահանդես՝ «Տիեզերքը երեխաների աչքերով» խորագրով՝ նվիրված տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրվան ինչպես նաև աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վ.Տերեշկովայի 80-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված էին կենտրոնի ստուդիայի սաների գեղանկարչական աշխատանքները, որտեղ պատկերված է տիեզերքը իր բազմերանգ գույներով և երեխաների երևակայական պատկերներով: Ցուցահանդեսը նվիրվում է նաև «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ի հիմնադրման 35-ամյակին:



Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 2016 թ. դեկտեմբերի 3-11-ը թանգարանում կազմակերպվեց հաշմանդամություն ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:



Գիտակրթական ծրագրերի շրջանակներում 2016թ. նոյեմբերի 30-ին “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան”-ում տեղի ունեցավ դաս - միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին:


2016 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 9-ը թանգարանում բացվեց “Բակային ինտերիեր” խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ լուսանկարների միջոցով պատկերված էին Աբովյան քաղաքի բակերն իրենց յուրահատուկ ինտերիերով:


2016թ. նոյեմբերի 4-15-ը “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան”-ում կազմակերպվեց ցուցադրություն՝ նվիրված Ռուսաստանի միասնության օրվան:


2016թ. հոկտեմբերի 16-ին «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում տեղի ունեցավ գրող Ֆելիքս Մելիքսեթյանի «Կորուսյալ արտի ուխտավորը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին: Ներկա էին ճանաչված գրողներ, արվեստագետներ, մտավորականներ, ուսանողներ, դպրոցականներ:


2016թ. հոկտեմբերի 15-30-ը «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում ցուցադրվեց ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ:


2016 թվականի սեպտեմբերի 25-ին «Աբովյանական օրեր» միջոցառումների շրջանակներում թանգարանում կազմակերպվեց ցերեկույթ՝ Աբովյան քաղաքի մտավորականների և մշակույթի բնագավառում ակտիվ գործունեություն ծավալած քաղաքացիների մասնակցությամբ:


2016թ. սեպտեմբերի 24-25-ը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում՝ «Ժառանգությունը և համայնքը» խորագրի ներքո թանգարանում կազմակեպվեց ցուցադրություն, որտեղ ներկայացված են 18-20-րդ դդ. հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններն արտահայտող պատմական նյութեր և փաստաթղթեր: Բացվեց նաև հայկական ավանդական կենցաղային իրերի ցուցադրություն, որտեղ ներկայացված են մոտավորապես 19-20-րդ դդ. հայկական կենցաղում օգտագործված իրեր և հագուստներ:


2016 թվականի սեպտեմբերի 20-ին «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյա տարելիցին:


2016 թվականի սեպտեմբերի 15-30-ը թանգարանում բացվեց «Անկախությունը տարբեր սերունդների աչքերով» ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25 ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված էին Հարություն Հարությունյանի աշխատանքները, գեղանկարիչ-մանկավարժ Հրայր Սարուխանյանի, Վաչագան Մանուկյանի, Սերգեյ Գրիգորյանի, ինչպես նաև Աբովյան քաղաքի, Բյուրեղավանի, Նոր Հաճընի գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքները:


2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը «Ռուսական կինոյի շաբաթ» միջոցառման շրջանակներում թանգարանում կազմակերպվեց ռուսական ֆիլմերի ցուցադրություն:


2016թ. հունիսի 21-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանին: Համերգի ընթացքում Աբովյան քաղաքի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաները ներկայացրին գործիքային և պարային համարներ, ինչպես նաև ասմունքով և վոկալի կատարումներով:


2016թ. հունիսի 10-ին ճանաչողական նպատակով թանգարան այցելեցին Պետրոպավլովսկ-Կամչատկայի շրջանի ղեկավար Կոնստանտին Սլիշենկոն, Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքային դումայի նախագահի տեղակալ Անատոլի Կիրնոսենկոն և Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի մարզի նախագահ Արթուր Խաչատրյանը:


2016թ. մայիսի 21-ին «Թանգարնների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում թանգարնում կազմակերպվեց համերգ, որը նվիրվեց ՀՀ անկախության 25-ամյակին: Համերգին մասնակցեցին Աբովյան քաղաքի էստրադային և ջազային ստուդիայի սաները և մանկավարժները: Ելույթով հանդես եկավ նաև ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մամիկոն Բադալյանը:


2016թ. մայիսի 20-ին թանգարանը Աբովյան քաղաքի ռուսական համայնքին կից ուսումնական կենտրոնի հետ համատեղ ներկայացրեց ռուսական հեքիաթների բեմականացում: Հանդես եկան ուսումնական կենտրոնի «Բերյոզկա» խմբակի սաները:


2016թ. մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց ցուցահանդես՝ «Ես անկախ Հայաստանի սերունդն եմ» խորագրով: Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկան Աբովյան քաղաքի «Գոհարներ» երգչախումբը: Միջոցառումը նվիրվեց ՀՀ անկախության 25-ամյակին:


2016թ. մայիսի 13-20-ը թանգարանում բացվեց հաշմանդամություն ունեցող երեխաների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացվեց Աբովյան քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի սաների աշխատանքները:


2016թ. մայիսի 10-ին թանգարանը Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի հետ համատեղ կազմակերպեց միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Միջոցառմանը ներկա էին նաև Մեծ Հայրենական պատերազմի մասնակից վետերաններ:


2016թ. ապրիլի 29-ին գիտակրթական ծրագրերի շրջանակներում թանգարնում տեղի ունեցավ պատմահայրենասիրական բաց դաս, որին մասնակցում էին Աբովյան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Բաց դասն ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով:


2016թ. ապրիլի 26-ին «Ֆրանկոֆոնիայի օրեր» միջոցառումների շրջանակներում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ում բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես «Ֆրանսիան պատանի գեղանկարիչների աչքերով»: Միջոցառումն ուղեկցվեց ֆրանսերեն երգերով:


2015թ.-ի մայիսի 10-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենականի 70-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին <<Ռոսիա>> հասարակական կազմակերպության Աբովյանի մասնաճյուղը, Աբովյանում ռուսական համայնքի ներկայացուցիչները, ՌԴ-ի դեսպանատան ներկայացուցիչներ՝ Յուրի Յակովենկոն և <<Ռոսիա>> հասարակական կազմակերպության այլ մասնաճյուղերի ներկայացուցիչներ, Մեծ Հայրենականի մասնակից աբովյանցիներ, դպրոցականներ և քաղաքացիներ:
Հյուրերին և դպրոցականներին ցուցադրվեցին տեսագրություններ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմին: Աբովյան քաղաքի թիվ IV դպրոցի աշակերտների կողմից բեմականացվեց մասնակիցներից մեկի կյանքին նվիրված դրվագներ: Ելույթների միջոցով մատաղ սերնդին հանգամանորեն ներկայացվեց հայ ժողովրդի մասնակցության կարևորությունը Հայրենական պատերազմում:
Ելույթներով հանդես եկան Աբովյանի էստրադային և ջազային ստուդիայի երգչախումբը: Ցուցահանդեսով ներկայացան Աբովյանի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի սաները:


Հայկական ներկապնակ

 
 

2013թ. միջազգային սիմպոզիումներ





Հայ և լեհ արվեստագետների բարեկամություն



Թանգարանների միջազգային տոն 18.05.2013թ.






Մեծ Եղեռն 24 ապրիլի 2013թ.


Անկախության օր 21սեպտեմբեր 2012թ.
Սեպտեմբերի 21-ին, անկախության 21 ամյակի կապակցությամբ ՀՀ եռագույնը բարձրացվեց ՀՀ ամենաբարձր լեռնագագաթը` Արագածը:


Հայ ժողովրդի կազմավորման օր 11 օգոստոս 2012թ.
Հայ ժողովրդի կազմավորման օրը` 11 օգոստոսի 2012թ. լույս 12-ի առավոտյան 7անց 30-ին, մի խումբ լեռնագնացներ եռագույնը բարձրացրին Արարատի գագաթ /5156մ/: Արշավախմբի անդամները իրենց հետ բիբլիական լեռան գագաթ բարձրացրին նաև ճանաչված գրող, հրապարակախոս Զորի Բալայանի կողմից հանձնված Արցախյան հերոսամարտի մարտիկների անվանացանկ գիրքը, ինչպես նաև մետաղյա սալիկ` Արարատ լեռան և Արցախի խորհրդանիշ համարվող պապիկ-տատիկի լազերային գծանկարով, որը <<Արմենիա>>նավով կատարել էր շուրջերկրյա ճանապարհորդություն: Արշավախմբի անդամները Արարատ լեռան գագաթ բարձրացրին նաև <<ՀՌԺԲԹ>> տնօրեն պարոն Գ. Ավետիսյանի կողմից հանձնված <<Ուրբաթագիրքը>> և Հովհ. Թումանյանի <<Քառյակները>>, որը հանձնված էր հայ հրատարկիչների միության նախագահ Մ. Կարապետյանի կողմից նվիրված հայ գրատպության 500 ամյակին: Արշավախմբի անդամները արժանացան ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Նրանք ստացան նաև վեհափառի օրհնությունը:


Մեծ Եղեռն 24 ապրիլի 2012թ.




Գրավոր ժառանգություն 1-2 հոկտեմբերի 2011թ.




Անկախության օր 21.09.2011թ.


Սահմանադրության օր 05.07.2011թ.


Երեխաների պաշտպանության օր 01 հունիսի 2011թ.


Թանգարանների միջազգային տոն 18.05.2011թ.


Հաղթանակի և խաղաղության տոն 09.05.2011թ.


Մեծ Եղեռն 24 ապրիլի 2011թ.



Մայրության և գեղեցկության տոն 08 մարտի 2011թ.


ՀՌԺԲ թանգարանի օր 16.12.2010թ.


Սահմանադրության օր 05.07.2010թ.


Հաղթանակի և խաղաղության տոն 09.05.2010թ.



Մեծ Եղեռն 24.04.2010թ.