Տպավորություններ

Պյոտր Ռեյխետ. Երբ պատահաբար լսեցի, որ նկարիչների խումբ է մեկնում Լեռնային Ղարաբաղ, ցանկացա միանալ նրանց: Պարզվեց ամեն ինչ անհավանական հեշտ էր: Մեկ ամսից՝ օգոստոսի սկզբին մենք հայտնվեցինք Հայաստանում, որտեղ մնացինք երեք շաբաթ: Կարծում եմ, եթե ուղևորությունը ուղղակի Հայաստան լիներ ես այնքան էլ դրան ուշադրություն չէի դարձնի: Բայց ինձ հետաքրքրեց Լեռնային  Ղարաբաղը ուր ընկնելն բավականին դժվար էր: Մեր ուղևորությունն կազմակերպված էր այնպես, որ մի տեղում 1 օրից ավել չէինք մնում: Գնացինք ինչ-որ տեղ ուր մեզ ընդունեցին ինչպես հարազատների: Առատ սեղաններ և հյուրասիրություն էր ամեն օր, ինչպես տոն: Այսպես մենք անցանք 3000 կմ՝ Լեռնային Ղարաբաղից մինչև Հայաստան:
Հայաստանի մասին մենք ունեինք ընդհանուր տպավորություններ: Լեռնային Ղարաբաղը ինքնավար հանրապետություն է, որը հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում առանձնացավ Ադրբեջանից: Ղարաբաղը  զարմանալի կանաչ երկիր է: Սարերը ծածկված են անտառներով: Լեռնային ձորերում, որտեղ հոսում էին գետերը, աճում են հսկա ընկուզենիներ: Ամենուր երևում են պատերազմի հետքերը: Ամենուրեք ձգվում էին ճոպաններ՝ թշնամու ուղղաթիռներից պաշտպանվելու համար: Մյուս կողմից դրան հակադրվում էր լիակատար հանգստության զգացողությունը: Սա հիրավի ամենատեսարժան վայրերից մեկն է Անդրկովկասում: Կանաչ անտառների կողքին մինչև ամպերն էին ձգվում լեռները: Ղարաբաղը  ուժեղ տպավորություն թողեց մեր վրա: Հինավուրց հայկական վանքերը լրացնում էին գեղեցիկ բնապատկերները: Հետաքրքիր էր, որ խոնարհված եկեղեցիները ամբողջությամբ վերականգնված չէին, բայց դրանցում եկեղեցական արարողություններ  էին կատարվում և մոմեր էին վառվում: Սրա մեջ էր երևում հայերի ինքնատիպ հավատքը՝ սրտանց ու խորը, առանց շինծու  ցուցադրականության: