Նշանավոր մարդիկ

Ավշարով (Ավշարյանց) Աղասի Բեկ
(մկրտված՝ Ալեքսանդր Ալեքսանդրի)
25 սեպտեմբեր 1834 թ., Շամախի
Ռուսական կայսրություն -29 հունվարի
Հեծելազորի գեներալ (1903թ.)
Ղրիմի պատերազմի (1853-1856թթ.) հերոս

Ծնվել է ազնվական ընտանիքում 1849թ., ավարտել է Սանկտ-Պետերբուրգի 2-րդ կադետական դպրոցը և ծառայության է ընդունվել Օրենբուրգի ուլանական թեթև հեծելազորային գունդը: 1852թ., կապված գնդի կազմալուծման հետ, ընդունվել է Նորին Կայսերական մեծության՝ Ավստրիական էրցհերցոգ Լեոպոլդի Ուլանական գունդը:
Առաջին մարտական  մկրտությունը հեծելազորային սպան ստացել է 1854թ.` Ղրիմի պատերազմում:
1857թ. տեղափոխվել է դրագունյան Ուկրաինական գունդ:
1865թ. գործուղվել է Տվերի հեծելազորային յունկերական ուսումնարան և նշանակվել է յունկերական հեծելավաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ Տվերի յունկերական հեծելազորային ուսումնարանի պետ:
Ծառայության մեջ է եղել մինչև 1906թ.:
Պարգևատրվել է Սբ. Աննայի III, II և I աստիճանի, Սբ. Վլադիմիրի III և II աստիճանի, Սբ. Ալեքսանդր Նևսկու Սպիտակ Արծվի, ռումինական թագի օրդենի Մեծ խաչի, “Զինվորական ծառայոություններ” բուլղարական խաչի I աստիճանի շքանշաններով:
Թաղված է Սանկտ-Պետերբուրգի Սմոլենական հայկական գերեզմանոցում: Շիրմաքարը կանգնեցվել է գեներալի քույրերի կողմից: Խաչը տապանաքարի վրա փորագրվել է  սովետական իշխանության տարիներին: Վերականգնվել է 2008թ. Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի ուժերով:


Շեկլովնիկով  Բորիս Մարտինովիչ
(Մետաքսյան Բեյբութ Մարտիրոսի)
1837թ., ք. Նուխա, Կասպիական մարզ
Ռուսական կայսրություն (ներկայումս՝ 
Շաքի՝ Ադրբեջանում)-10 փետրվարի
1878թ. Էրզրում
Գեներալ-մայոր, Էրզրումի մարզի
զինվորական նահանգապետ

Հայ հին ազգատոհմի  հետնորդն է, որի ազգանունը հայերեն լեզվով դա է վկայում:
Սովորել է հայկական դպրոցում: 1855թ. ավարտել է մոսկովյան կադետական ուսումնարանը, որպես ենթասպա ծառայել է 20-րդ հրաձգային բրիգադում, որի կազմում մասնակցել է կովկասյան լեռնականների դեմ արշավանքին:
1863թ. ավարտելով Սանկտ-Պետերբուրգի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան, ստացել է Կովկաս մեկնելու ուղեգիր, որտեղ աչքի է ընկել Վիր գյուղի համար մղվող ճակատամարտում, ծանր վիրավորվել է և մեկ տարի անց գործուղվել է Վարշավայի ռազմական շրջանը՝ որպես Գլխավոր շտաբի սպա:
1867թ. դարձել է Զաքաթալայի ռազմական շրջանի պետը, իսկ 1875թ.՝ Սևծովյան:
Ռուս-թուրքական պատերազմի ամենասկզբում դարձավ սոչիական ջոկատի պետը, որի խնդիրն էր օգնել գեներալ Ալխազովի միավորված Ինկուբական ջոկատի հարձակողական գործողություններին:
Պաշտպանել է Սևծովյան ասիամերձ գոտին՝ թույլ չտալով թուրքերին դեսանտ իջեցնել և դրանով ձախողել է քաղաքը նվաճելու նրանց պլանը:
Անցնելով հակահարձակման, Ավլիյարի մոտ փայլուն ճակատամարտ տվեց, ազատագրեց Աբխազիան, որի համար գեներալ-մայորի կոչում շնորհվեց և նշանակվեց Սուխումիի տարածաշրջանի պետ:
Աչքի է ընկել Կարսի մոտ՝ (20 սեպտեմբերի և 3 հոկտեմբերի 1877թ.) Ալաջինյան բարձունքների հայտնի պաշտպանության ժամանակ, որտեղ նրա հրամանատարությամբ գրոհող շարասյունը կարողացավ անցնել հակառակորդի թիկունքը:
Պարգևատրվել է՝ Սբ. Ստանիսլավի IV աստիճանի, Սբ. Աննայի սրերով և  III աստիճանի ժապավենով, Սբ. Աննայի II աստիճանի, Սբ. Վլադիմիրի սրերով և IV աստիճանի ժապավենով, Սբ. Գեորգիի IV և III աստիճանի շքանշաններով:
Թաղված է ոուս-թուրքական պատերազմի (1877-1878թթ.) հերոսների պանթեոնում՝ Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում:


Սերեբրյակով Լազար Մարկովիչ
(Արծաթագործյան Ղազար Մարկոսի)
3 մարտի 1798թ. Գ. Կարասուբազար
/ներկայումս` ք. Բելոգորսկ/, 
Ղրիմ 28 փետրվարի 1962 փետրվարի
1862թ. Սանկտ-Պետերբուրգ
Նավատորմի ծովակալ:
Նշանավոր ծովապետ, 
Նովորոսիյսկի հիմնադիր:
Ռուսական աշխարհագրական
ընկերության անդամ, արժեքավոր
տեղեկություններ է հավաքել Սուխումիից
Կուբան ընկած երկրների և այնտեղ ապրող
ազգերի մասին

Ծնվել է ռուսական նշանավոր քաղաքական գործիչ`Մարկոս Սարգիսի Կյումուշլի Արծաթագործյանի ընտանիքում:
Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական ծիսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Օդեսայի լիցեյում: 1810թ. ընդունվել է Նիկոլաևում գտնվող գարդեմարիների (ծովային դպրոցի բարձր դասարանցիների) դպրոցը և ավարտելուց հետո նրան շնորհվում է միչմանի (ծովային սպա) կոչում: 1825թ. դարձել է “Աբո” կորվետի (հետախուզական ռազմանավի) այնուհետև “Ֆլորա” ֆրեգատի հրամանատար:
1828թ.` ռուս-թուրքական պատերազմի սկզբում, նշանակվել է Գլխավոր ծովային շտաբի պետ` Մենշիկովի համհարզը: Անապայում աչքի է   ընկել դեսանտային զորքերի կազմում:  Մասնակցել է Վառնայի տակ ընթացող մարտերին և թուրքական Մեսեմվրիյա, Միդիա, Ինադա ծովային ամրոցների գրավմանը: Գերազանց ծառայության համար ընդունվել է Գվարդիական անձնակազմ: Բարձրակարգ կրթություն ստացած սպան, որը գիտեր արևելյան մի քանի լեզուներ`  ընդգրկվում է նաև դիվանագիտական գործունեության մեջ: Ղրիմի պատերազմի (1853-1856)թթ. ընթացքում ղեկավարել է Սև  ծովի արևելյան ափի բոլոր նավերը և զինվորական արշավախմբերը դեպի հարավ-արևելյան թուրքական  կայազորներ:
Կազմակերպել է Տրապիզոնի մոտ գտնվող թուրքական ամրությունների ոչնչացումը, Անգլիայի և Ֆրանսիայի մտնելը պատերազմի մեջ ընդդեմ Ռուսաստանի՝ Սևծովյան նավատորմի  վիճակը դարձրեց ծայրահեղ ծանր: Որպեսզի խուսափի աղետից Սերեբրյակովը ինքնուրույն վճիռ կայացրեց կայազորերի և ամրությունների վերացման վերաբերյալ և առանց կորուստների էվակուացրեց Նովոռոսիյսկը:
1856թ. Փարիզի հաշտության պայմանագրի կնքումից հետո նա նշանակվեց Ծովակալների խորհրդի անդամ և նավատորմի ծովակալ:
Պարգևատրվել է Սբ. Աննայի IV, III, II սրերով և կայսերական I աստիճանի թագով, Սբ. Ստանիսլավի  III, II և I աստիճանի, Սբ. Վլադիմիրի IV աստիճանի ժապավենով, Սբ. Վլադիմիրի III և II աստիճանի, Սբ. Գեորգիի IV  աստիճանի, Սբ. Ալեքսանդր Նևսկու սրերով, Սպիտակ Արծվի շքանշաններով, “Խիզախության համար” Ոսկե սուսերով, Գեորգևյան զենքով:
Մահացել է Պետերբուրգում: Ադմիրալի կտակի համաձայն` նրա աճյունը տեղափոխվել է Կարասուբազար և թաղվել է հայկական գերեզմանոցում:


Պոզոև (Բոզոյան) Լեոն Ավետիքի
6 հունվաարի 1855-1918թթ-ից հետո
Գեներալ-լեյտենանտ (1913թ.)

Ծնվել է ազնվականի ընտանիքում:
Ավարտել է մոսկվայի զինվորական վարժարանը: 1875թ. ավարտել է Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը: Ծառայել  է Թուրքեստանյան ռազմական օկրուգում:
1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից է:
1896-1904թթ. ծառայել է Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանային  պոլիգոնում, որպես պետ:
1907-1905թթ. մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, եղել է 41-րդ հրետանային բրիգադի I դիվիզիայի  հրամանատարը: 1 տարի անցել է Գլխավոր հրետանային վարչության տրամադրության տակ:
1907թ. եղել է  5-րդ պահեստային հրետանային բրիգադի առաջին դիվիզիայի հրամանատար, ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել է առաջին Թուրքեստանյան հրետանային բրիգադի հրամանատար:
1910-14թթ. Եղել է I-ին Թուրքեստանյան բանակային կորպուսի հրետանու տեսուչը:
Գեներալ-լեյտենանտի կոչումով 1914թ-ից ղեկավարել է Թուրքստանյան ՌՕ հրետազորը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ծառայել է Կարմիր բանակում:
Պարգևատրվել է Սբ. Աննայի III և  II աստիճանի, Սբ.Ստանիսլավի  սրերով և III աստիճանի  ժապավենով, Սբ.Ստանիսլավի II աստիճանի և Սբ. Վլադիմիրի III աստիճանի սրերով, շքանշաններով, “Խիզախության համար”  Ոսկե զենքով:


Միլով (Սապոնջյան) Սերգեյ Նիկոլաևիչ
7 սեպտեմբերի 1842-1916թթ.
Հետևակազորի գեներալ (1905)

Միլով ազգանունը կազմվել է հայկական ազգանունի բառացի թարգմանությունից, որում արտացոլված է  Թիֆլիսի Սապոնջանյան օճառագործների տոհմի զբաղմունքը, որը փոխանցվել է սերնդե-սերունդ:
1856թ. ավարտել է Բախտինի  Օրչովյան կադետական (միջնակարգ ռազմական) կորպուսը, այնուհետև 1860թ.` Կոնստանտինովյան կադետական կորպուսը և նշանակվել է 8-րդ հրաձգային  գումարտակում, որպես պորուչիկ:
1864թ. Սանկտ-Պետերբուրգում ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան, որը ավարտելով սկսել է պաշտոնավարել Գլխավոր շտաբում:
1876թ. նշանակվել է Տվերի մարզի շտաբի զորքի պետ, 2 տարի անց դարձել է 78-րդ հետևակային նավագինյան Գնդի հրամանատարը:
Մասնակցել է 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմին:
1881թվից եղել է Կովկասյան Ռազմական օկրուգի շտաբի հրամանատարի օգնականը: 1886թ. ստացել է գեներալ-մայորի կոչում:
1890-1894թթ.հանդիսացել է առաջին Կովկասյան պահեստային տեղային բրիգադի պետը:
1896թ.-ից ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում, ղեկավարել է Կովկասյան բանակի կորպուսի 20-րդ հետևակային դիվիզիան:
1900թ. նշանակվել է 3-րդ Սիբիրյան բանակի կորպուսի հրամանատար, մասնակցել է Չինական արշավանքին: Մեկ տարի անց գործուղվել է 8-րդ բանակի կորպուս:
Մասնակցել է 1904-1905թթ. Ռուս-ճապոնական պատերազմին, որից հետո ստացել է հետևակազորի գեներալի կոչում և մտել է Ռազմական Խորհրդի /1908թ-ից ՌԽ-ի ոչ ատենական անդամ/ և պետական պաշտպանության Խորհրդի կազմի մեջ:
1906-1907թթ. Եղել է զորքերի կրթության և կազմակերպման Կոմիտեի նախագահը:
Հանգստի է գնացել 1911թ.:
Պարգևատրվել է Սբ. Ստանիսլավի III, II և  I աստիճանի ,  Սբ. Ստանիսլավի III և II աստիճանի, Սբ. Վլադիմիրի  IV և III  աստիճանի շքանշաններով, պարսկական Առյուծի և Արևի  I աստիճանի շքանշանով, Ոսկե զենքով:
Ապրել է Թիֆլիսի Ռետովյան փողոցում:


Թոխաթելով (Տախատելով) Իսահակ Արտեմի
8 փետրվարի 1853, Թիֆլիս-21 հոկտեմբերի1918
1910 Պյատիգորսկ գեներալ-լեյտենանտ
1900-1901թթ. Զինվորական արշավախմբերի և
Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից:
Պորտ-Արթուրի հերոս

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Թոխաթա (Տոկատ) քաղաքի ձեռնարկատեր Արտեմիա Աբիրինյանի ընտանիքում, որին վրացական շարժուձևի համար անվանում էին Թոխաստելի, այսինքն “Թոխատցի” և հետագայում Ռուսաստանում գրանցել են Թոխաթելով ազգանվան տակ: Ընտանիք չի ունեցել:
Ավարտել է Թիֆլիսի ռեալական վարժարանը, այնուհետև Պետերբուրգի 2-րդ Կոնստանտինովյան ռազմական ուսումնարանը (1-ին կարգի):
Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ իր ենթակաների հետ ընկել է գերի, այն դեպքում երբ գերությունից միայնակ փախչելու հնարավորություն է ունեցել:
1906թ. գերությունից ազատվելուց հետո բնակություն է հաստատել Սանկտ-Պետերբուրգում, ծառայել է որպես Վիբորգի Բերդի հրետանու հրամանատար:
Հետագայում նշանակվել է 2-րդ Վլադիվաստոկյան Բերդի հրետանային բրիգադայի հրամանատար:
Կիսլավոդսկում, Գեորգի  Թումանովի և ուրիշ այլ գեներալների, սպաների և քաղաքացիների հետ բոլշևիկների կողմից ձերբակալվել են և տեղափոխվել Պյատիգորսկ, որտեղ Մաշուկ լեռան ստորոտում գազանաբար սպանվել են:
Պարգևատրվել է Սբ. Աննայի III աստիճանի,  Սբ. Ստանիսլավի III և II աստիճանի, Սբ. Վլադիմիրի  III  աստիճանի, Սբ. Գեորգիի IV աստիճանի շքանշաններով, “Խիզախության համար” Ոսկե զենքով:
Այս ամենի մասին մանրամասն գրված է հայտնի “Պորտ-Արթուր” գրքում: