Ցուցասրահներ

Առաջին հարկի ցուցասրահում ներկայացված են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը վերաբերվող ցուցանմուշներ՝ գիտության, մշակույթի, կրթության, տնտեսական և ռազմական ոլորտի նշանավոր մարդկանց դիմանկարներ, նամակներ, քանդակներ, գրքեր, անձնական իրեր  և հավաքածուներ: Առանձին ենթաբաժիններով են ներկայացված հայ-ռուսական կապերի պատմությունը և դարավոր բարեկամությունն արտացոլող ցուցանմուշները  ըստ տարբեր ժամանակաշրջանների:        Երկրորդ հարկի ցուցասրահում գործում է ժամանակավոր ցուցադրություն: Այստեղ ցուցադրվում են տարածաշրջանի և հանրապետության ճանաչված արվեստագետների գործերը, անց են կացվում թանգարանային միջոցառումներ:        Մեծ դահլիճը  և կինոդահլիճը  գտնվում են վթարային իրավիճակում, վերանորոգման կարիք ունեն և ժամանակավորապես օգտագործվում են որպես ֆոնդապահոցներ: