ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Թանգարանը բացվել է 1982թ-ի դեկտեմբերի 16-ին: Մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցած  բացման արարողությանը մասնակցել են ԽՍՀՄ  պետական և կուսակցական նշանավոր դեմքեր,  հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդրած նշանավոր գործիչներ՝ գրողներ, արվեստագետներ, ԽՍՀՄ տիեզերագնացներ…



     




Թանգարանի գործունեության հիմնական նպատակը  եղել է և է ամրապնդել և ի ցույց դնել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները և մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:

Իր գործունեության նպատակներին համապատասխան թանգարանն իրականացնում է կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ՝ այդ թվում թանգարանային առարկաների կոնսերվացումն ու վերականգնումը, իրականացնում է նաև թանգարանային առարկաների համալրում՝ նվիրաբերումների, կտակի, հանձնման, գնման եղանակներով: Իրագործում է կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/ ինչպես նաև համալրման նպատակով ձեռք բերված թանգարանային առարկաների հաշվառում:

Թանգարանը  կազմակերպում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, ինչպես նաև ցուցահանդեսներ, կազմակերպությանն ամրացված կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող թանգարանային առարկաներով և թանգարանային հավաքածուներով, ապահովում է դրանց մատչելիությունը:

Թանգարանը  իրականացնում է նաև գիտալուսավորչական և գիտահետազոտական աշխատանք: Կազմակերպում է դասախոսություններ, հանդիպումներ, համաժողովներ, պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, հոդվածներ, ժողովածուներ, ուղեցույցներ, կատալոգներ ինչպես նաև կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նյութեր: կազմում է իր հիմնական գործունեության ընթացիկ և սոցիալ տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերը, համագործակցում է այլ թանգարանների հետ՝ թանգարանային գործի տեսական և գիտագործնական խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով: